Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Ազատենք քաղաքային օդը մեքենաների մահաբեր գազերից

Ազատենք քաղաքային օդը մեքենաների մահաբեր գազերից

«Ռուսաստանում մոլեգնող հրդեհներն ու երկրագնդի վրա ջերմաստիճանի բարձրացումը ցույց են տալիս, թե ինչ վտանգավոր են Հայաստանի առջև կանգնած բնապահպանական մարտահրավերները։

 

Բնության վերջին կտորները մասնավոր շահից պաշտպանելու համար պետք է համախմբվեն ՀՀ բոլոր քաղաքացիները»։ Այս մասին ասվում է Երևանի զբոսայգիները պաշտպանող «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության տարածած հաղորդագրությունում։ Նախաձեռնության անդամները մեծ խմբով մասնակցելու են Թեղուտի անտառին իր աջակցությունը հայտնած ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի դիմավորման հեծանվարշավին։

 

«Մենք նպատակ ունենք Երևանում ուժեղացնել հեծանվային շարժումը՝ քաղաքային օդը մեքենաների մահաբեր գազերից ազատելու համար։ Կոչ ենք անում բոլորին՝ մասնակցել հեծանվաBOOM-ին»,– ասվում է հաղորդագրությունում։

 

Մեկնումը՝ օգոստոսի 11-ին, ժամը՝ 18.00-ից հետո Կոնսերվատորիայի հարակից այգու` Կոմիտասի արձանի մոտից։ Այնտեղ հեծանվորդները կհավաքվեն, կզգեստափոխվեն, կզարդարվեն ներկերով, մորուքներով, ազդեցիկ գունավոր պաստառներով և կմեկնեն` էկոհերոսին դիմավորելու։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ